Ադրբեջանը մեղադրանք է ուղղել Տիգրան Ասատրյանին, Սպիտակցի Հայկոյին և Անդիին
Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունը հետաքննում է 1968 թվականին Ադրբեջանի ռադիոյի «Ոսկե ֆոնդում» ընդգրկված «Sənə qurban» երաժշտական ստեղծագործության «Գարուն» անվամբ Youtube-ում յուրացնելու և տարածելու փաստը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Գործակալությունից APA-ին հայտնել են, որ «Գարուն» երգն իբր համընկնում է ադրբեջանցի նշանավոր կոմպոզիտոր Ալեքպեր Թաղիևի «Sənə qurban» երաժշտական ստեղծագործության հետ։
Նշվում է, որ «Sənə qurban»-ը գրվել է բանաստեղծ Միքայիլ Մուշֆիգի խոսքերով և առաջին անգամ կատարել Զեյնաբ Խանլարովան 1968 թվականին։ Նշված երգը (խոսքերը՝ Մ. Մուշֆիգի) գրանցվել է Մտավոր սեփականության գործակալությունում (այն ժամանակ՝ ԱՀ Հեղինակային իրավունքի համամիութենական գործակալության վարչություն) 1978 թվականի հունիսի 10-ին։
«Ավելի ուշ այս երգը հայերեն և «Գարուն» անունով կատարեցին հայ երգիչներ Տիգրան Ասատրյանը, Սպիտակչի Հայկոն, իրանա-ամերիկյան փոփ երգիչ Անդրանիկ Մադադյանը և այլք: Բոլոր արխիվային փաստաթղթերում նշվում է, որ «Sənə qurban» երգը պատկանում է ադրբեջանցի հեղինակներին։ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Զ.Խանլարովան այս երգը բազմիցս կատարել է արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ, այդ թվում՝ Հայաստանում, նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում: Հայազգի կատարող Ա.Մադադյանը, յուրացնելով ադրբեջանցի կոմպոզիտոր Ալեքպեր Թաղիևի «Sənə qurban» երգը, փոխել է այն և կատարել «Գարուն» անունով»,- գրում է ԱՊԱ-ն` շտապելով կրկին հայերին մեղադրանքներ ուղղել, թե այն մասին, որ սա հայերն իբրև թե գրագողության բազմաթիվ դեպքերից մեկն է:
Ավելի հեռուն գնալով` կայքը գրել է, թե «Գարուն» երգի տեղադրումը YouTube-ի ալիքում՝ առանց Ալեքպեր Թաղիևի անունը նշելու, խախտում է հեղինակի անձնական իրավունքները, իսկ YouTube-ի ալիքում առևտրային տեղադրման տեսակետից՝ Ալեքպեր Թաղիևի սեփականության իրավունքները։