Արցախի նախագահը ստորագրել է Գուրգեն Ներսիսյանին ազատելու, Սամվել Շահրամանյանին՝ պետնախարար նշանակելու հրամանագրերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ստորագրել է հրամանագիր Գուրգեն Ներսիսյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին։
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ պետական նախարար է նշանակվել Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 31-ին, Արցախի նախագահը հայտարարել էր, որ այսօր ԱԺ-ին կներկայացնի իր հրաժարականի դիմումը: