Ուկրաինան հարվածել է ռուսական նավթի հերթական պահեստին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Անապայի մոտ գտնվող նավթի պահեստի վրա։
Այս մասին գրում են ռուսական և ուկրաինական տելեգրամյան ալիքները:
Իշխանությունները հայտնել են, որ վեց անօդաչու թռչող սարք է խոցվել, ևս մի քանիսն ընկել են ձեռնարկության տարածքում, հրդեհ է բռնկվել:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Նշվում է, որ նավթի պահեստը մեծ վնասներ է կրել: