Իմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ ԿիրանցՍա միայն Իրանի ցավը չէ, իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. «Պատիվ ունեմ»
Աղոթելով խնդրում ենք ամենաբարձրյալ Աստծուց բարեկամ Իրանի պետությունը և եղբայրական ժողովրդին էլ ավելի զորացած դուրս բերել այս բարդ փորձությունից. «Տավուշը հանուն հայրենիքի»
Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվելԼարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է․ ՈւՂԻՂՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ ՄԻՊ-ն ուսանողների հետ այցելել է եզդիների հոգևոր կենտրոն (լուսանկարներ)
Նշանավոր գործիչների մահը չի խանգարի դիվանագիտական ​​համակարգին պաշտպանել ազգային շահերը. Իրանի ԱԳՆ
«Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՓրկարարները Ռաիսիի ուղղաթիռը հայտնաբերել են ազդանշանը ստանալուց 40 րոպե անցԵս հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշողությունը. Պուտինը ցավակցել է Ալի ԽամենեիինՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղելԿիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել (տեսանյութ)Իրանում համազգային սուգ է հայտարարվելԻսրայելում շտապել են նշել, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետ կապ չունեն
Քաղաքացին հայտնել է, որ երկու ադրբեջանցիներ ծեծել են իրեն. Shamshyan.com
Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն ԽաչատուրյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ)Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը
Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալինԲագրատ Սրբազանը տոնում է ծննդյան 53-ամյակը. նրան անակնկալ են մատուցել (տեսանյութ)Հրազդանի կիրճում չշահագործվող գնացքի վագոններ են այրվելԳետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումԱյս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են․ պարզաբանում է արաբագետըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըԱդրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. արաբագետԻրանը մեզ համար բարեկամ պետություն է․ Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆԲաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից շատ կարևոր դետալ է աչքաթող արվել․ ռազմական փորձագետ (լուսանկար)Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԵթե իսրայելական հետախուզական օբյեկտների ձեռքի գործի պատճառով Իրանի նախագահը զոհված լինի, ապա տարածաշրջանը կարող է շատ կտրուկ նոր մեծ պատերազմի թատերաբեմ դառնալ․ փորձագետ
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահի հետ

Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սիլիկոնային հովտում» այցելել է «Սինոփսիս» ընկերություն։

Ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սասին Ղազիի հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շուրջ երկու տասնամյակ բարձր տեխնոլոգիաների, կրթության, սոցիալական և այլ ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունն ու հայաստանյան կողմի հետ արդյունավետ համագործակցությունը։

Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Սինոփսիսը մեզ շատ կարևոր օգնություն է ցույց տվել բերելով նորարական շունչ, նոր աշխատելաոճ և գործունեության արդիական սկզբունքներ։

Մի կարևոր հանգամանք եմ ցանկանում շեշտել, «Սինոփսիսի» բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերն ինստիտուցիոնալ և համակարգային հիմք ունեն և այդ պատճառով է նաև, որ ընկերությունն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում կրթության նկատմամբ մեծ ներդրումներ անելով այս բնագավառում։

Մենք հույս ունենք, որ ձեր օրինակը վարակիչ կլինի ոլորտի այլ ներկայացուցիչների համար ևս: Հուսանք նաև, որ մեր ջանքերի մեկտեղման արդյունքում, մեր կրթական համակարգը կկարողանա բավարարել նաև ոլորտում առկա պահանջարկը և փոխադարձաբար «Սինոփսիսի» օրինակով մեր կրթական համակարգն էլ կբարեփոխվի:

Ցանկանում եմ նաև իմ գնահատանքի խոսքը հղել այն սոցիալական և հումանիտար գործունեության համար, որն իրականացնում է «Սինոփսիսը» և այդ կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Սինոփսիսին» և բոլոր այն կազմակերպություններին, որոնք ձեռք մեկնեցին և իրենց նպաստը բերեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հումանիտար աջակցության գործում»։


Ընկերության նախագահ Սասին Ղազին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու գնահատանքի համար նշել է, որ շատ բարձր և արդյունավետ է գնահատում «Սինոփսիսի» և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված կայուն և զարգացող համագործակցությունը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև կրթության, գիտության և հարակից այլ ոլորտներում։

Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության նշանակալի արդյունք է։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, կրթության և հարակից ոլորտներում առկա ձեռքբերումներին, ընթացիկ ու ապագա ծրագրերին և փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությունների։

Կողմերը կարևորվել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և հայաստանյան կրթական հաստատությունների միջև տեսական և կիրառական համագործակցությունը և մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել վերջին տարիներին Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և վերջիններիս արդյունքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ուղղված քայլերն ու տնտեսական բարեփոխումներն ու միջոցառումներն իրենց անմիջական դրական ազդեցությունն են ունեցել գործարարության համար առավել նպաստավոր միջավայր ձևավորելու և ներդրումների խթանման համար։

Նախագահը նաև հավելել է, որ այսօրինակ դրական տեղաշարժերը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը հավելյալ հնարավորություն են և նպաստավոր պայմաններ են ստեղծում ոլորտային ներդրումների ակտիվացման համար։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Սասին Ղազիին փոխանցել է հնարավորության դեպքում Հայաստան այցելելու հրավեր, ինչի համար լավ առիթ կարող է լինել նաև ընթացիկ տարում նախատեսվող «Սինոփսիս Արմենիայի» հիմնադրման 20-ամյակի միջոցառումների շարքը։