Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին, նրանք դժգոհ չեն սահմանազատումից. Թունյան (տեսանյութ)
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը վստահեցնում է՝ տավուշցիները դժգոհ չեն սահմանազատման գործընթացից։
«,Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին, նրանք դժգոհ չեն սահմանազատումից»,- այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավորը։
Ըստ նրա՝ ընդդիմադիրները կարող են իրենց տեսակետներն արտահայտել, բայց արտաքին քաղաքականությունը որոշում են դիվանագիտական ու մյուս կառույցները։
«Շարժումը սկսեց Կիրանցից և հիմնական խնդիրը կապված էր Կիրանցին և Ոսկեպարին հարող տարածքների հետ։ Մենք այսօր տեսնում ենք, որ թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և արդյունքներից դժգոհ չեն ու ասում են, որ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել»,- ասաց ՔՊ-ականը։