Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետևանք է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում ստեղծված խնդրին։
Պատասխանելով լրագրող Հայկ Խալաթյանի հարցին, թե ինչ է անելու Ռուսաստանը Լաչինի միջանցքի իրավիճակի և ձերբակալված 3 երիտասարդների հարցով՝ Զախարովան ասել է.
«Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ, անարդարացի»։