Արցախի առաջին դեմքերը հերթով մեկնում են Մոսկվա

Արցախից ստացված հավաստի տեղեկությունների համաձայն, մոտ 10 օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան՝ իշխանական տարբեր մակարդակներում հանդիպումներ ունենալու եւ Ռուսաստանի դիրքորոշումն՝ Արցախի հետ կապված ճշտելու։ 3-4 օր առաջ նա վերադարձել է Արցախ։ Այս մասին գրում է «Հրապարակը»:
Նրանից հետո Մոսկվա է մեկնել նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Այս օրերին նա դեռ Մոսկվայում է։ Ըստ ամենայնի, նրան նույնպես հրավիրել են Արցախի ներքաղաքական խնդիրները քննարկելու եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գտնելու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում