Իսրայելը վերահսկողություն է հաստատել Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածի վրաԱՄՆ-ը պատմել է, թե ինչպես են պատրաստվում Չինաստանի հետ հակամարտությանՉինաստանն ու Ֆրանսիան ջանքեր կգործադրեն Իրանի միջուկային հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համարԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վեճի են բռնվել․ երկու երիտասարդներ են դանակահարվել Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Նիկոլական ողջ սեգմենտը փորձում է սևացնել Բագրատ Սրբազանին, վախեցած են․ Մելիքյան ԿԳՄՍՆ-ում «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» համաժողով են անցկացրել Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Խորենացու փողոցում մեքենաներ են բախվել․ քաղաքացին արգելափակվել է, կա տուժած
ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին
Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության երթին․ հզոր Հայաստանը ցանկությունն է մեր նահատակների․ Բեգլարյան Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Համասը հավանություն է տվել Եգիպտոսի խաղաղության առաջարկինՓաշինյանի ասածը, թե Քոչարյանի վերադարձի համար է Շարժումը, անհեթեթություն է (տեսանյութ) Ճշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը. Ոսկանյան Իշխանությունը քարոզչական արշավ է սկսել Սրբազանի շարժման դեմ՝ հայտարարելով «ռուսական ագենտների» մասին. Առաքելյան ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է բռնահանված արցախցիների աջակցության նոր ծրագիր Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կիրանցում սահմանազատման աշխատանքները առայժմ դադարել են, ըստ Փաշինյանի՝ դեռ սյուներ կան դրվելու Կառավարության նիստը կանցկացվի վաղը Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Կասկադյորական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. մեքենան՝ բաժանարար գոտու արգելապատնեշներին Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ՈՒՂԻՂՀերոսներ տված ծնողները՝ սրբազան պայքարի առաջնագծում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց՝ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին»․ Հակոբյան Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը Որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար Հայաստանը «թուրքի նոքյարների» չի վերածվելու, սրանք ուզում են, որ մենք մոռանանք Արցախն ու ՀՀ-ն (տեսանյութ) Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին Մեր նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը Հայաստանում․ Փաշինյանը՝ Ուրսոյին Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստինՎլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Կոչ ենք անում իշխանությանը` առաջնորդվել այն մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքը
Արմավիրում վթարային ջրանջատում կլինիՓաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու Ռուսաստանը Ղրիմի կամրջի փոխարեն այլընտրանքքային ճանապարհ է գտելԱյսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր․ Սուրեն ՍուրենյանցՍա, ոչ թե, Նիկոլի ասած՝ «ֆորպոստից ազատվելու» գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց․ Արտակ ԶաքարյանՀանրապետության լեռնային մարզերի բարձրություններում գիշերը սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻշխանության երեկվա տապալված ֆեյքային քարոզչութունն ինքնին խոսում է, որ մեծ է վախը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Շարժումն համազգային է, տագնապը՝ համահայկական․ պատիվ է այս պայքարի շարքերում լինելը․ Լիլիթ ԳալստյանԶոհված հերոսի մոր կոչը հանրությանը«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորումԻնքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել․ Միքայել ՍրբազանՀյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին (տեսանյութ)
Ժամանց

Հիշում եք, չէ՞, Բումբումիկին… (լուսանկարներ)

Հենց մեր քաղաքում ստեղծված է մի հեքիաթային միջավայր, որտեղ ստեղծվում հն բազմաթիվ նոր և յուրահատուկ գաղափարներև այդ գաղափարները իրականություն են դառնում ահռելի ծավալի և պատասխանատու աշխատանքի արդյունքում։ Դա Բումբումիկի «աշխարհն» է, որտեղ մտնելիս, կարծես, հայտնվում ես իրական հեքիաթային տնակում ։ Հենց բակում հյուրերին դիմավորում են ամենագեղեցիկ թռչունները՝ ստեղծելով իրական հեքիաթի իմիտացիա, իսկ Բումբումիկի տնակը կարծես հեքիաթից կամ մուլտֆիլմից մի կտոր լինի։ Հենց այստեղ է, որ ցանկացած միջոցառում իսկական տոնի է վերածվում։

Տարիներ առաջ Կարեն Հայրապետյանը հիմնադրեց «Բումբումիկը»՝ մի մեծ և մասշտաբային նախագիծ, որը տարիներ շարունակ պահպանում է իր ձեռագիրը՝ միևնույն ժամանակ քայլելով ժամանակին համընթաց և անգամ ամենադժվար պահերին փորձում է մի փոքր սեր և ժպիտ պարգևել ամենաթանկերին՝ մեր փոքրիկներին։Այն իսկական բում արեց՝ նոր ոճ և մշակույթ բերելով Հայաստան։Արդեն 20 տարի Բումբումիկը յուրաքանչյուր տոնի անբաժան ընկերն է, բայց ամեն ինչ հերթով…

Հիմնադրման առաջին օրերից սկսած «Բումբումիկը» բազմաթիվ նորամուծություններ բերեց Հայաստան՝ սահմանելով մի նոր՝ բարձր նշաձող։

Ստեղծման առաջին իսկ օրվանից մինչև այսօր Կարեն Հայրապետյանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր։ Օրինակ՝ հիշու՞մ եք հաղորդումների շարքը, որը փոքրիկների ամենասիրելի և սպասված ծրագիրն էր։ «Բումբումիկը՝ լողավազանում», «Բումբումիկը՝ Կենդանաբանական այգում», «Բումբումիկը՝ Բուսաբանական այգում»… Ամեն անգամ երեխաները սպասում էին, թե որտե՞ղ է հայտնվելու Բումբումիկը և ինչ արկածներ է ունենալու։ Էկրաններից երևացող ուրախ, գունեղ և ուսուցողական այս հաղորդումը իրականում բարդ և երկարատև աշխատանքի արդյունք է՝մանրակրկիտ գրված սցենար, պրոֆեսիոնալ դերասաններ, հագուստներ։Բայց լավ բան, նոր բան ստեղծելու ցանկությունը այնքա՜ն մեծ է այս պրոֆեսիոնալ թիմի մոտ, որ ամեն ինչ հնարավոր է դառնում։

Եվ՛ Կարեն Հայրապետյանի, և՛ թիմի մյուս անդամների համար շատ կարևոր է՝ խոսել երեխաների հետ՝ հենց իրենց լեզվով։ Սա աննկարագրելի դժվար, պատասխանատու, բայց միևնույն ժամանակ անչափ հաճելի պրոցես է, որին վարպետորեն տիրապետում են Բումբումիկցիները։ Իսկ սրան կարելի է հասնել միայն երեխաների և սեփական աշխատանքի հանդեպմեծ սիրո և նվիրվածության շնորհիվ։ Երեխաները զգում են ամեն ինչ, տարբերում են կեղծը և շիտակը։ Դրա համար էլ երեխաները Բումբումիկցիներին շա՜տ են սիրում, զգում են, որ նրանք էլ իրենց են շաա՜տ սիրում։

Անսահման սեր երեխայի նկատմամբ և մեծ պատասխանատվություն ծնողների առաջ՝ սա է նաև հաջողության բանաձևը։ Երեխան, նրա հետաքրքրություններն ու պահանջները միշտ առաջին տեղում են Բումբումիկի համար։ Սա է վկայում այն փաստը, որ խաղացանկը, ծրագրերը միշտ թարմացվում են, համապատասխանեցվում են երեխաների նախընտրություններին։ Յուրաքանչյուր ծնող ցանկանում է իսկական տոնի վերածել իր փոքրիկի օրը։ Դե, իսկ Բումբումիկը պարզապես չի կարող որևէ հարցով հիասթափեցնել նրանց և անգամ ամենափոքր դետալներին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում՝ միայն նոր, մաքուր, ժամանակակից, արդիական հագուստներ ու պարագաներ։

Ովքեր առիթ են ունեցել մասնակցելու Բումբումիկի շքեղ շոուներին,կփաստեն.ոչ մի օգտագործված կամ ոչ հիգիենիկ պարագա չի եղել և պարզապես չի կարող լինել, չէ՞ որ երեխաների առողջությունն ու հարմարավետությունը պետք է միշտ առաջին տեղում լինեն։Այս ողջ գործընթացը մշտապես ղեկավարության ուշադրության և հսկողության կենտրոնում է։

Բումբումիկի ստեղծման օրվանից Կարեն Հայրապետյանը իր և իր թիմի համար շատ կարևոր մի սկզբունք է սահմանել։ Խաղն ու ժամանցը պարզապես զվարճանքի միջոց կամ անիմաստ գոռգոռոց չէ։ Երեխաների ժամանցը իր մեջ պետք է ներառի և՛ զվարճանք, և՛ երգ ու պար, և՛ լինի ուսուցողական ու հետաքրքիր։ Այս սկզբունքը պահպանվում է առ այսօր, նաև սա է պատճառը, որ տարիների պատմություն ունեցող այս հրաշք նախագիծը շարունակում է ակտուալ մնալ։

Միայն պրոֆեսիոնալները կարող են հետաքրքիր դարձնել երեխաների տոնը։ Բումբումիկն այսօր ունի ավելի քան 100 պրոֆեսիոնալ դերասան, ովքեր ամեն օր անում են ամեն ինչ, որ ինչ-որ մի փոքրիկի օրը իսկական հեքիաթի վերածեն և օգնում են, որ փոքրիկները հավատան հեքիաթին։ Ինչպես նշվեց, երեխաների հետ լեզու գտնելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Բայց պրոֆեսիոնալ դերասանները, տարիների փորձ ունենալով և որ ամենակարևորն է՝ շատ սիրելով իրենց աշխատանքը, անգամ ձայնի տոնայնությամբ, ճիշտ գրագետ ու հաճելի խոսքով կարողանում են անմիջապես շահել երեխաների սերն ու վստահությունը։Կան խաղեր, որոնց ներգրավվում են նաև ծնողները՝ առավել աշխույժ և անմիջական մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Բումբումիկցիները գիտեն՝ այն, ինչ իրենք անում են հիմա, մշտապես մնալու է երեխաների հիշողության մեջ։ Եվ մի բան հաստատ է՝ Բումբումիկից մնում են միայն լավ տպավորություններ և հիշողություններ։

Ճիշտ և անվտանգ կազմակերպված աշխատանք


Գրասենյակում ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով։ Զանգերին պատասխանում են շատ արագ, օգնում են խորհրդատվությամբ, իրենք են համապատասխան առաջարկներ անում։ Այս կազմակերպվածությունը և ոգևորվածությունը աշխատանքի բոլոր փուլերում է։ Բումբումիկի հերոսները առաջին հերթին են հավատում իրենց կերպարին, իրենց ստեղծած հեքիաթին և լավագույն ձևով դա կարողանում են փոխանցել նաև երեխաներին։ Տեսե՞լ եք Բումբումիկի պատրաստած ռեպորտաժները իր հերոսների մասին։ Տեսե՞լ եք, որքա՜ն սեր և ոգևորվածություն կա այդ հերոսների մեջ…

Կազմակերպչական բազմաթիվ հարցերի մասին ևս Բումբումիկը հոգում է՝ ազատելով ծնողներին այդ ծանրաբեռնված աշխատանքից։ Տորթեր, փուչիկներ, շոուներ, կերպարներ, թեմատիկա… Փոքրիկներն ու նրանց ծնողները կարևոր օրերին պետք է իրենց զգան իսկական հեքիաթում։

Բումբումիկի առաջարկներն այնքա՜ն բազմազան են, որ կբավարարեն ցանկացած տարիքային խմբի պահանջները՝ յուրաքանչյուր առիթ իրական տոնի վերածելով։ Ներկայացվող «Ապակե շոու»-ն, հրեշտակները, դառնում են ցանկացած միջոցառման զարդը։

Արդեն երկար տարիներ է, որ շարունակվում է համագործակցությունը նաև մանկապարտեզների հետ։ Մանկապարտեզների քանի՜ սերունդների է իսկական տոն պարգևել Բումբումիկը…

Կարեն Հայրապետյանը և իր մեծ թիմը պարբերաբար հանդես են գալիս հետաքրքիր և տարբերվող նախաձեռնություններով։ Օրինակ՝ այդպիսի մի նախաձեռնություն էր մեր քաղաքին իսկական տոն պարգևած «Դինո շոուն», որը իսկապես շոու արեց Երևանում։Հիշու՞մ եք, բայց մի՞թե մոռանալ կլինի։ Դինոզավրերը քայլում էին Երևանի կենտրոնով։

Իր մասշտաբային, ահռելի աշխատանքը Բումբումիկը կատարում է շա՜տ հասանելի պայմաններով։

Գաղտնիք չէ, որ շատ ու շատ երեխաներ պարզապես հնարավորություն չունեն վայելելու այս ամենը, իսկ Կարեն Հայրապետյանի համար շատ կարևոր է յուրաքանչյուր երեխայի ժպիտ պարգևելը և նրանց մանկությունն իսկապես հեքիաթային դարձնելը։ Հենց այդ նպատակով էլԿարեն Հայրապետյանը մշտապես մասնակցում է ամենատարբեր բարեգործական արշավների և միջոցառումների։

Բոլոր միջոցառումները դառնում են տոն, բոլոր տոները՝ յուրահատուկ, մանավանդ, երբ հնչում է հայտնի երգը՝ «Բումբումիկ, հեքիաթային աշխարհ…»։