Երկու ակտիվիստ մեղադրվում է Վան Գոգի նկարի շրջանակը վնասելու մեջ
Բրիտանական մայրաքաղաքի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել էկոակտիվիստներին, ովքեր վանդալիզմ են կատարել Լոնդոնի կենտրոնում գտնվող Ազգային պատկերասրահում. նրանք մեղադրվում են Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ»-ի շրջանակը վնասելու մեջ։
Նախօրեին «Just Stop Oil» շարժման երկու աղջիկ, որոնք դեմ են նավթի և գազի նոր հանքավայրերի շահագործմանը, մտել են Տրաֆալգար հրապարակի պատկերասրահ և հոլանդացի նկարչի ամենահայտնի նկարներից մեկի վրա լցրել լոլիկի ապուր։
Գլուխգործոցի արժեքը գնահատվում է ավելի քան 84 միլիոն դոլար։ Կտավն ինքնին չի վնասվել, քանի որ այն պաշտպանված է եղել ապակիով, սակայն շրջանակը վնասվել է։