Մեծ Բրիտանիան չի ստորագրի G20-ի նախագահների հանդիպման հռչակագիրը՝ առանց ՌԴ-ին դատապարտելու
Բրիտանական կողմը չի ստորագրի Քսանյակի (G20) երկրների խորհրդարանների նախագահների հանդիպման հռչակագիրը, եթե այն չարտացոլի Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների դատապարտումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Լինդսի Հոյլը։ Նրա խոսքերը մեջբերում է TACC գործակալությունը։
«Ես չեմ կարողանա ստորագրել հռչակագրի նախագիծը ներկայիս տեսքով։ Ես կարող եմ ստորագրել տեքստ միայն այն դեպքում, եթե այն պարունակում է միջազգային իրավունքի խախտում Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա անօրինական և աղաղակող ներխուժման դատապարտում: Այս դատապարտումը պետք է լինի տեքստի հիմքում, այլ ոչ թե պարզապես անցնի տողի կողքով: Մենք չենք համաձայնի սրան»,- ասել է Հոյլը։