Դիատար Mercedes-ը Սարի Թաղում բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել․ մեքենայի մեջ դի չի եղել
Հուլիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմանում Mercedes մակնիշի դիատարը Սարի Թաղի 28 փողոցի 1-ին նրբանցքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել․ գրում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։ Ճանապարհն էլ ամբողջովին փակվել է։
Վթարի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
Աղբյուրը նաև հայտնում է, թե դեպքի վայրում հավաքվածներն ասել են՝ ավտոմեքենան օգտագործվում է որպես դիատար, բայց մեջը դի չի եղել։