Միքայել Բադալյանի հետազոտությունն ավարտվեց․ նրան տեղափոխեցին հիվանդասենյակ (տեսանյութ)
Միքայել Բադալյանի հետազոտությունը «Հանրապետական» հիվանդանոցում ավարտվեց:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արսեն Բաբայանը։
Նա նաև նշել է․ «Ախտորոշումը հրապարակել չեմ կարող, քանի որ օրենսդրությամբ չի թույլատրվում: Իշխանությանը կոչ եմ անում քաղբանտարկյալ Միկա Բադալյանին անհապաղ ազատ արձակել: Արձանագրված առողջական վիճակը վտանգավոր է: Համոզված եմ, որ առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ և նա ունի հատուկ խնամքի կարիք»: