Շրի Լանկայում ցուցարարները ներխուժել նախագահի նստավայր և վերահսկողության տակ վերցրել այն (տեսանյութեր)
Շրի Լանկայում ցուցարարները ներխուժել են և որոշ ժամանակ անց վերահսկողության տակ վերցրել երկրի նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի նստավայրը, հայտնում է Times of India-ն։
Նշվում է, որ պետության ղեկավարը լքել է իր նստավայրը ամբոխի ժամանումից մի քանի րոպե առաջ։ Պաշտոնապես Ռաջապակսան դեռ համարվում է Շրի Լանկայի նախագահը և ներկայումս պաշտպանվում է զինվորականների կողմից։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունները գաղտնի են պահվում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հազարավոր ցուցարարների դեմ, որոնք հուլիսի 9-ին դուրս են եկել խոշորագույն քաղաքի և մայրաքաղաք Կոլոմբոյի փողոցներ։