Ասում են, թե՝ գիտե՞ք, նոր բան չկա, զինվորականներին բնակարան հատկացնելու կարգը նախկինում էլ է եղել․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Պաշտպանության մասին» օրենքում նորովի են շարադրվում ոլորտում կառավարության լիազորությունները։ Ազգային ժողովում ներկայացնելով օրինագծի փաթեթը՝ Սուրեն Պապիկյանը նկատեց, որ այն սահմանում է հայեցակարգ՝ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող սպաներին բնակարաններով ապահովելու համար։ Նա նաև նշեց, թե ուզում է անպայման արձագանքել բոլոր այն հայտարարություններին, թե նման նախագիծ եղել է նաև նախկինում։
Պապիկյանի խոսքով՝ նախկիններից ժառանգել են ոչ միայն նախագիծը, այլև 2000 շահառու զինվորական, ովքեր դեռ չեն ստացել բնակարան։ Նա նաև ներկայացրեց, թե ինչ աշխատանքեր են արվել իշխանափոխությունից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում