Դուք տեսա՞ք Պուտինի քմծիծաղը․ Փաշինյանն ավելորդ լարվածություն մտցրեց իր ելույթով․ Գևորգ Պետրոսյան
Նիկոլ Փաշինյանը երբեք առիթը բաց չի թողել խայտառակելու Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի ժողովրդին։ Եվ դրա հերթական ապացույցը նրա՝ երեկվա խայտառակ ելույթն էր։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի նիստում ունեցած ելույթին։
Պետրոսյանը Փաշինյանին խորհուրդ է տալիս խոսել հայերեն, եթե չի տիրապետում ռուսերենին։
«Ասենք հիմա, որ Փաշինյանը գնա Ուզբեկստան, ապա պիտի ուզբեկերենով խոսի՞, եթե գնա Չինաստան, ապա չինարեն պիտի խոսի՞․․․ Այսինքն՝ նա ուզում է ցույց տալ, որ իբր ռուսերեն գիտի, բազմակողմանի զարգացած է, բայց նա խայտառակ է անում մեր երկիրը։ Դուք տեսա՞ք Պուտինի քմծիծաղը։ Փաշինյանն իր ելույթներով ոչ միայն իրեն է խայտառակում, այլև ամենաառաջինը վտանգի տակ է դնում մեր ինքնաիշխանությունը։ Նման արարողակարգ չկա․ ես վստահաբար պնդում եմ։ Նման բան գոյություն չունի, որ բոլորը խոսեին ռուսերեն։ Ինքն իրավունք ուներ իր պետական լեզուն հնչեցնելու։ Բայց նա դա չարեց և ավելորդ անգամ խայտառակվեց, դրան նաև գումարած մարտահրավերներ նետեց այդ ելույթով, որովհետև, փոխանակ շնորհակալություն հայտելուն, ավելորդ լարվածություն մտցրեց։ Ինչպես կարելի է այդ մարդուց պահանջել մի բան, ինչն ինքն ի վիճակի չէ անել»,-նշեց Պետրոսյանը։