ՌԴ ԱԳՆ խոսել է ԽՍՀՄ վերածննդի կամ վերականգման մասին
«ԽՍՀՄ վերածննդի կամ վերականգնման մասին դժվար թե հնարավոր լինի լուրջ խոսել։ Պատմության ընթացքը չի կարող շրջվել. Այս մասին բազմիցս հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մեր գործնական քաղաքականության մեջ մենք ելնում ենք առկա իրողություններից»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Միաժամանակ գերատեսչությունում ընդգծել են, որ Ռուսաստանը, ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ այլ երկրներ, ունեն օրինական շահեր, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը մտավախություն էր հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է «վերստեղծել Խորհրդային Միությունը»։