Մի քանի ողջույն «հարգելի գործընկերներին», անիմաստ ծիծաղ ու ժպիտներ. Սիմիդյանն իրեն տարօրինակ պահեց ԱԺ ամբիոնի մոտ (տեսանյութ)
Ազգային ժողովից կառավարություն տեղափոխված, շրջակա միջավայրի նախարար նշանակված Հակոբ Սիմիդյանն այսօր առաջին անգամ ԱԺ ամբիոնից նախագիծ էր զեկուցում։
Նա, սակայն, իրեն ադեկվատ չէր պահում ամբիոնի մոտ։ Սիմիդյանը ողջունեց «հարգելի գործընկերներին», հետո սկսեց ծիծաղել։ Ամեն բառից հետո նրա դեմքին, չգիտես ինչու, ծիծաղ էր հայտնվում։
Ելույթն ավարտելուց հետո նա չէր ցանկանում զբաղեցնել իր տեղը, շարունակում էր կանգնած մնալ ամբիոնի մոտ:
Նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը մեկնաբանել է, թե` «Հակոբ Սիմիդյանի առաջին ելույթն էր սա և հնարավոր է, որ իր այդ պահվածքի պատճառը հենց հուզմունքն էր»,- սակայն հարկ է նկատել, որ մինչ նախարար լինելը Սիմիդյանը եղել է ԱԺ պատգամավոր և բազմաթիվ ելույթներ է ունեցել ԱԺ ամբիոնից։ Ավելին` դրանցից մեծ մասը եղել է համարձակ ու հարձակվողական բնույթի ելույթ։