Ճապոնիան ապագայում կստեղծի երիտասարդացնող պատվաստանյութ
Ճապոնացի գիտնականները հայտարարել են նոր պատվաստանյութի ստեղծման մասին, որն ապագայում կկարողանա դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը, հայտնում է ZME Science պորտալը՝ վկայակոչելով Nature Aging ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Հետազոտության նյութերի համաձայն՝ գիտնականները հայտնաբերել են մարկերային սպիտակուց մարդկանց և մկների ծերացող բջիջներում, այնուհետև ստեղծել են դրա դեմ ուղղված պատվաստանյութ: Այս դեղամիջոցը ոչնչացնում է այսպես կոչված «զոմբի բջիջները», որոնք տարիքի հետ կուտակվում են մարդու օրգանիզմում և հանգեցնում բորբոքային պրոցեսների։
Մինչ օրս մկների վրա թեստերը հաջողությամբ ավարտվել են․ Գիտնականների կարծիքով՝ ապագայում պատվաստանյութը կկարողանա պայքարել տարիքային հիվանդությունների դեմ, ինչպիսիք են թուլամտությունը, շաքարախտը և աթերոսկլերոզը: Այնուամենայնիվ, դրա համար անհրաժեշտ է բացահայտել ծերացող բջիջների այլ տեսակներ, որոնց դեմ դեղամիջոցը պետք է գործի, ուստի հետազոտությունը շարունակվում է: