ԱՄՆ-ն առաջիկայում կներկայացնի նոր նյութեր՝ կապված Քենեդու սպանության հետ
Մինչև դեկտեմբերի 15-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նոր նյութեր կհրապարակի՝ կապված ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Բայդենի հայտարարությունը։
Փաստաթղթում ասվում է, որ 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսը որոշել է աստիճանաբար հրապարակել տվյալներ, որոնք վերաբերում են Քենեդու սպանությանը, եթե դրանք չեն վնասում երկրի պաշտպանությանը, հետախուզությանը, իրավապահ մարմիններին կամ արտաքին քաղաքականությանը։
Այժմ ամերիկյան գերատեսչությունները ստուգում են այդ փաստաթղթերը։ Մինչև դեկտեմբերի 15 -ը իշխանությունները պատրաստվում են հրապարակել այն փաստաթղթերը, որոնք առարկություններ չեն առաջացրել: «Ցանկացած տեղեկատվություն, որը ներկայումս թաքցված է հանրային հրապարակումից, և որը գործակալությունները չեն առաջարկել հետաձգել ավելի ուշ, պետք է վերանայվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ը և կհրապարակվի այդ օրը», - ասվում է նախագահի հայտարարության մեջ:
Երկրորդ մասի հրապարակումը ամերիկյան գերատեսչությունների կողմից խնդրել են հետաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։ Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխաս նահանգից Դալլաս մեկնելիս: