ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի առաջնորդի ոչնչացման մասին
ԱՄՆ-ը ավիահարված է հասցրել Սիրիայում՝ սպանելով «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան ղեկավարին։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
«Սիրիայի հյուսիս-արևմուտքում այսօրվա ավիահարվածի հետևանքով զոհվել է «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան ղեկավար Աբդուլ Համիդ ալ-Մատարը: Մենք տվյալներ չունենք ավիահարվածի հետևանքով վիրավորված խաղաղ բնակիչների մասին»,-ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ: