Շաքարավազի գինը 5 տոկոսով թանկացել է. քիչ-քիչ են գինը բարձրացնում, որ ժողովրդի աչքին չերևա. Կարեն Չիլինգարյան
Հայաստանում շաքարավազի շուկայում դարձյալ գնի բարձրացում է նկատվում՝ 1 կիլոգրամը վաճառվում է 420-480 դրամի սահմաններում։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ շարունակում է մշտադիտարկում իրականացնել շաքարավազի շուկայում։
Հանձնաժողովն արձանագրել է խոշոր առևտրային կենտրոններում շաքարավազի մանրածախ գնի բարձրացում շուրջ 20 դրամով։