Ռոնալդուն ժամանել է Մանչեսթեր
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Մեծ Բրիտանիա:
36-ամյա պորտուգալացին հինգշաբթի երեկոյան վայրէջք է կատարել Մանչեսթերի օդանավակայանում: Մասնավոր ինքնաթիռով ժամանելուն պես Ռոնալդուին դիմավորել է Դարեն Ֆլետչերը, նրա նախկին թիմակիցը և այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» ՏՏ մասնագետը:
Ընդգծենք, որ Ռոնալդուն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։