Իսրայելը վերահսկողություն է հաստատել Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածի վրաԱՄՆ-ը պատմել է, թե ինչպես են պատրաստվում Չինաստանի հետ հակամարտությանՉինաստանն ու Ֆրանսիան ջանքեր կգործադրեն Իրանի միջուկային հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համարԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վեճի են բռնվել․ երկու երիտասարդներ են դանակահարվել Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Նիկոլական ողջ սեգմենտը փորձում է սևացնել Բագրատ Սրբազանին, վախեցած են․ Մելիքյան ԿԳՄՍՆ-ում «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» համաժողով են անցկացրել Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Խորենացու փողոցում մեքենաներ են բախվել․ քաղաքացին արգելափակվել է, կա տուժած
ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին
Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության երթին․ հզոր Հայաստանը ցանկությունն է մեր նահատակների․ Բեգլարյան Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Համասը հավանություն է տվել Եգիպտոսի խաղաղության առաջարկինՓաշինյանի ասածը, թե Քոչարյանի վերադարձի համար է Շարժումը, անհեթեթություն է (տեսանյութ) Ճշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը. Ոսկանյան Իշխանությունը քարոզչական արշավ է սկսել Սրբազանի շարժման դեմ՝ հայտարարելով «ռուսական ագենտների» մասին. Առաքելյան ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է բռնահանված արցախցիների աջակցության նոր ծրագիր Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կիրանցում սահմանազատման աշխատանքները առայժմ դադարել են, ըստ Փաշինյանի՝ դեռ սյուներ կան դրվելու Կառավարության նիստը կանցկացվի վաղը Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Կասկադյորական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. մեքենան՝ բաժանարար գոտու արգելապատնեշներին Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ՈՒՂԻՂՀերոսներ տված ծնողները՝ սրբազան պայքարի առաջնագծում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց՝ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին»․ Հակոբյան Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը Որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար Հայաստանը «թուրքի նոքյարների» չի վերածվելու, սրանք ուզում են, որ մենք մոռանանք Արցախն ու ՀՀ-ն (տեսանյութ) Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին Մեր նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը Հայաստանում․ Փաշինյանը՝ Ուրսոյին Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստինՎլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Կոչ ենք անում իշխանությանը` առաջնորդվել այն մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքը
Արմավիրում վթարային ջրանջատում կլինիՓաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու Ռուսաստանը Ղրիմի կամրջի փոխարեն այլընտրանքքային ճանապարհ է գտելԱյսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր․ Սուրեն ՍուրենյանցՍա, ոչ թե, Նիկոլի ասած՝ «ֆորպոստից ազատվելու» գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց․ Արտակ ԶաքարյանՀանրապետության լեռնային մարզերի բարձրություններում գիշերը սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻշխանության երեկվա տապալված ֆեյքային քարոզչութունն ինքնին խոսում է, որ մեծ է վախը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Շարժումն համազգային է, տագնապը՝ համահայկական․ պատիվ է այս պայքարի շարքերում լինելը․ Լիլիթ ԳալստյանԶոհված հերոսի մոր կոչը հանրությանը«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորումԻնքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել․ Միքայել ՍրբազանՀյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին (տեսանյութ)
Ժամանց

Գիտակցությունը, որ դու էլ չկաս, ու չկա քո դրախտը՝ տանելու բան չէ, բայց փաստ է. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հունոտի կիրճի պռնկին նստած ՝ կարծում էի, թե աշխարհն իմն է:

Այն իսկապես իմն էր, Արցախն էր իմը, Հայաստանն էր առողջ ու լիարժեք, անմնացորդ իմը... իմ սիրտն էր տեղում ու իմը...

Հիմա փախչում եմ մտքերով, գործերում թաղվում, փախչում ինձնից ու աշխարհից. փակվում,ՓԱԿՈւՄ, որ ցավը տանելի լինի, ու լինի միայն իմը, մարդկանց ցավն առանց էն էլ չափ չունի, ավել խոսքով կամ գրառմամբ չեմ ուզում էլ ավելի փորել խոցը:

Իսկ մենք խոց ունենք...ու դա չի բուժի ոչ մի ծով, ոչ մի ժամանակ կամ երջանիկ դրվագ՝ մեր կյանքում:

Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ խաբում ենք, խաղում ենք, չտեսնելու և չլսելու ենք տալիս..., որ չգժվենք: Բարձր կենցաղային կամ առօրյա աղմուկի մեջ, ծիծաղների, փառատոների կամ նոր ծնվող մանուկների ճիչերի մեջ խեղդում ենք մզզացող ցավի ձայնը, որից երակներում արյունն է սառչում:

Շեղում ենք մեզ գործով, նոր նախագծերով կամ հանգստի գնալով, դաշտով, ծովով, պար ու երգով, երեխաների ծնունդով ուրախանալով ու սեպտեմբերի 1- ի հոգսերով, շեղում ենք մեզ հարևանների հետ ուտելիքների պատրաստումը քննարկելով կամ սիրուն նկարներ ներբեռնելով, բայց մեր ներսում եղած ցավը բոլորովին էլ «սիրուն» չի, արնածորող խոցն էլ իսկական է ու քրքրող: Այլանդակվել ենք ցավից, դրա համար էլ ամեն ինչ անում ենք, որ «չնկատեն», որ ՉՆԿԱՏԵՆՔ...

...հյուծվում ենք լռված ցավերից ու լուծում չունեցող կորուստներից..

Ես էլ փորձում եմ էլ չխոսել, չծանրացնել ուրիշների կյանքը, բայց վստահ եմ ինչպես իմ, այնպես էլ շատերի կրծքին ասես ծանր քար են դրել, անշարժ տապանաքար, որի տակ գտնվող մարդը ինքն էլ չի հասկանում, ապր՞ում է, թե արդեն... չկա:

Որովհետև գիտակցությունը, որ դու էլ չկաս, ու չկա քո դրախտը՝ տանելու բան չէ..., բայց փաստ է: Ու ես դեռ չեմ կարողանում ապրել էդ փաստի հետ... չի լինում...

Արցախը տոն էր ինքնին. հաղթանակի, սիրո տոն:

Արցախի գոյությունը և ամրացումը մեր կամքով ու գործով պիտի թրծվի, ցավերն ու կորուստները դնենք դարբնի զնդանին ու ծեծենք,կռենք, կռե՜նք մեր Բռունցքը, որով մի օր վերջապես ԽՈՐՏԱԿԵՆՔ նախ մեզ կապանքող «շղթաները», ու հաղթահարենք նախ՝ մեր պառակտվածությունը, դարերով եկած ատելությունը մեկս մյուսի նկատմամբ, վերջապես կարողանանք էդ ցավերից ու կորուստներից ԹՐԾՎԱԾ դուրս գալ, ու կերտել, կառուցել՝ ունենալու, էդտեղ խոր արմատ ձգելու ու ոչ թե թողնել գնալու համար... ախր ուր..

Կամ ՄԵՆՔ, կամ՝ ոչինչ»: