«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի Ֆեռնանդինյոին
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ ակումբը մտադիր է 36-ամյա ֆուտբոլիստին մեկ տարվա պայմանագիր առաջարկել։
Թիմի ղեկավարները բարձր են գնահատում բրազիլացու դերակատարումը թիմում։ ԱՊԼ–ի անցած մրցաշրջանում Ֆերնանդինյոն խաղադաշտ դուրս է եկել 20 անգամ։