«Բիզնես և բանակցություններ. ինչպե՞ս հաջողել». Արա Աբրահամյանը դիմում է երիտասարդներին
Մայիսի 31-ին, ժամը՝ 19:00-ին, LOFT-ում հանդիպելու եմ #MyMentor նախագծի դիմորդների հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը:
Հանդիպում-զրույցի թեման է «Բիզնես և բանակցություններ. ինչպե՞ս հաջողել»։
Բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն սոցիալական տարր պարունակող որևէ նախագիծ, կարող են իրենց հայտերը ներկայացրել My Mentor հավելվածում գրանցվելով:
Մեկ կամ մի քանի գաղափարների հեղինակներ, մենթորությունից զատ, կստանան նաև աջակցություն՝ դրանց իրագործման համար։