Պայթյուն՝ Աֆղանստանում. կա 12 զոհ և 20 վիրավոր
Աֆղանստանում մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ աղոթքի ժամանակ: Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհվածների և 20 վիրավորների մասին: Նշվում է, որ պայթյունի արդյունքում զոհվել է նաեւ իմամը:
Այս պահին իրավապահ մարմինները փորձում են պարզել դեպքի հետ կապված բոլոր մանրամասները: Ընդգծենք, որ վերջին շրջանում Աֆղանստանում տեղի են ունեցել մեծ թվով պայթյուններ, ինչի հետևանքով կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ: