Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը սահմանային խնդրի կարգավորման հարցով ՌԴ նախագահից օգնություն չի խնդրել. Պեսկով
Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանային խնդրի կարգավորման առնչությամբ Ռուսաստանի նախագահից օգնություն չի խնդրել։ Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մտահոգությունը նախագահ Պուտինը կիսում է»,-նշել է Պեսկովը։