Ֆիջիում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիջի կղզում։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը: Ցնցումները գրանցվել են 398 կիլոմետր խորության վրա:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լեւուկա քաղաքից 340 կիլոմետր դեպի արևելք։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություն ևս չկա։Նշվում է, որ ցնցումները գրանցվել են գիշերը։