Հայաստանի անվտանգային համակարգը պատրաստ չէ Թուրքիայի հետ սահմանների բացմանը, այս փուլում դա անթույլատրելի է․ Վանեցյան (տեսանյութ)
Հայաստանի հանրապետության ո՛չ անվտանգային համակարգը, ո՛չ էլ տնտեսությունն այսօր պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը: Այս մասին, այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նրա համոզմամբ այս հարցն օրակարգից պետք է առհասարակ հանվի․
«Մինչեւ չվերականգնվի Հայաստանի անվտանգային համակարգը և տնտեսությունը պատրաստվի սահմանների հնարավոր բացմանը՝ այս փուոլում խոսել դրա մաասին ու օրակարգում պահել հարցը՝ անթույլատրելի է»,-եզրափակեց Վանեցյանը։