Թշնամին տեսել է, ճանաչել ու հիմա անում է մեր դեմ այն, ինչ դուք եք արել համարյա 3 տարի․ Արտյոմ Տոնոյան
Թշնամին նայել ու սովորել է ամեն ինչ ձեզանից, հենց ձեզանից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
«Տեսել է ու ուսումնասիրել հենց ձեր մեդիաքաղաքականությունը՝ 2018թ.-ից իրականացվող։ Տեսել է, որ հիմարագույն մի գրառում, մի տեսահոլովակ, մի բառ, մի արտահայտություն, մի տուշոնկա ինչպես կարող է գազազեցնել ու հունից հանել մի ամբողջ հասարակության, տեսել է ապատեղեկատվության դեմ մարդկանց անպաշտպան լինելը, տեսել է ստի աչքերին նայելով ձեր սուտ խոսելը։ Տեսել է, ճանաչել ու հիմա անում է մեր դեմ այն, ինչ դուք եք արել համարյա 3 տարի։ Ցավալի է, որ էս անգամ ոչինչ չներվեց»,-ասվում է Տոնոյանի գրառման մեջ։