Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. ՌԴ նախագահ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորեց ԼՂ-ի հակամարտությունից տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը: Այս մասին Վլադիմիր Պուտինն ասաց դեկտեմբերի 2-ին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում։
Վերջինս նշեց, որ այժմ հետևողականորեն կյանքի է կոչվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը:
«Բոլորին քաջ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը ԼՂ-ի հակամարտության գոտում՝ հասնելու կրակի ամբողջական դադարեցման ու սկսելու կայունացման գործընթացը: Միաժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը` Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, հետևողականորեն կյանքի է կոչվում: Հակամարտության գծով և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահները»,- իր խոսքում ասաց ՌԴ նախագահը։