«Վերադարձրեք ստացած զենքը» ՊՆ ռազմական ոստիկանության հայտարարությունը

Այս թեմայով
- Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
- Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել. Թանդիլյան
- Պատշգամբով անցել են հարևան բնակարանի պատշգամբ ու փորձել գողություն անել․ ոստիկանության բացահայտումը
- Արտակարգ դեպք Մարտունու ԲԿ-ում. պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Ռազմական ոստիկանության բաժանմունք
Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ: Այս մասին հայտարարություն է տրածել ՊՆ ռազմական ոստիկանությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Եռակողմ համաձայնագրի շրջանակում հրադադարի հաստատումից հետո նրանցից շատերն արդեն վերադարձել են ռազմական գործողությունների անցկացման վայրերից, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը:
raՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զորահավաքային զորակոչով կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանություն:
Հիշեցում. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապօրինի կերպով պահվող զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: