Գարեթ Բեյլը վարձավճարով տեղափոխվեց «Տոտենհեմ»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Տոտենհեմում»։
Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետտը։ Նա ընդգծել է, որ գործարքը փակված է։ Մադրիդյան ակումբը պետք է վճարի Բեյլի աշխատավարձի կեսը։
Հիշեցնենք, որ Բեյլը լոնդոնյան ակումբի կազմում խաղացել է 2007-2013 թվականներին։