Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղողի մթերման գները երեք անգամ բարձրացան. խաղողագործ
Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները վաղ առավոտից ակցիաներ էին իրականցնում։ Նրանք դժգոհ էին խաղողի մթերման գներից՝ բերքի մթերման արժեքը մինչև 50 դրամով իջել է։
Գյուղացիները, սակայն, չեն մեղադրում մթերող արտադրամասերին, քանի որ, նրանց դիտարկմամբ, իրենք էլ իրենց հնարավորության չափով են մթերում. «Սա մարզպետի, կառավարության, նախարարների լուծելու հարցն է։ Կառավարությունը պետք է թելադրի։ Իսկ վարչապետն էլ ասում է՝ որոշողը ժողովուրդն է։ Դե ժողովո՞ւրդ է որոշողը, որոշում է մթերման գինը՝ 150 դրամ։ Լավ է, որ ավելի շատ չենք ուզում։ 150 դրամն էլ նորմալ չի, բայց էդ գնով վաճառելու դեպքում մարդիկ գոնե կարող են գոյատևել ու եկող տարի էլ այս գործը շարունակել»,-ասաց գյուղացիներից մեկը։
Նրանք հիշեցի նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները, երբ խաղողի մթերման գները երեք անգամ բարձր էին։
«Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղողի մթերման գները երեք անգամ բարձրացան, մարդուն բռնել կալանավորել են»,- ասաց ցուցարարներից մեկը:
Նա որոշեց, որ պետք է ճանապարհը փակ պահեն, որպեսզի մարզպետը մոտենա իրենց. Գյուղացիները նշում են, որ բոլորը պարտքերի ու վարկերի տակ ճկռում են։
«Ժողովրդի հետ էս ինչ են անում, մեր վրա էս ինչ են դրել»։
«Երեսուն տոննա խաղող ունեն, ո՞նց հարյուր դրամով վաճառեմ։ Բանկերը թալանում են մեզ, որ եղած վարկերը փակեմ, պիտի «դաբավոչնի» փող վերցնեմ բանկից։ Ուսանող ունեմ, երեխա ունեմ, թոռ ունեմ։ Կերան, ծծեցին էս ժողովրդի կյանքը։ Հենա, մեզ ավտոյի տակ գցեք, պրծնենք։ Ո՞նց ապրեմ, մի հատ կլառնետի մուշտուկով են գրադուսը չափում։ Բացի այդ, քաշի մեջ են խաբում։ Փաշինյան, Փաշինյան, կերավ մեզ էդ Փաշինյանը, այ մարդ, կերավ։ Թող պետական զավոդ սարքի։ Կամ ո՞նց է լինում, որ Ծառուկյանը 150 դրամով է մթերում, իսկ Ալեքսանյանը՝ չի կարողանում։ Պիտի հասկանան, որ մեծ զավոդներն են գին որոշողը»,- ասաց նա։