Անբարոյական է, երբ տղաներին բանակից փախցրած գրողը խոսում է հայրենասիրության մասին․ ամեն մի գրող չէ, որ մտավորական է
Զզվելի ու նողկալ է, երբ որոշ «վայ հայրենասերներ», ընդհանուրից հետ չմնալու համար, որոշում են երկրի համար օրհասական պահին խոսել ու պրոպագանդել հայրենասիրություն:
Իսկ ավելի կոնկրետ, Ղազարյան Հովհաննես անունով մի բանաստեղծ որոշել է կաղ էշով քարավան մտնել ու համընդհանուր միասնաության ֆոնին՝ շուրջպարի դուրս գալ․․․
Նա «ԱՄԵՆ ՍԵՎ ԲԱՆ ՕԹԵԼԼՈ ՉԷ» խորագրով կեղծ հայրենասիրության շղարշի ներքո փորձել է ինչ-որ բան փոխանցել իր հետևորդներին ու ընթերցողներին, իսկ ավելի կոնկրետ՝ իշխանությանը գլխի գցել, որ ինքը կա, գոյություն ունի, որ հավատարիմ է, շատ հավատարիմ ու որպես այդպիսին՝ իր բաժին ոկորն է պահանջում․․․
Այս բանաստեղծի ստեղծագործական կյանքի մասին ոչինչ չունեմ ասելու, բայց իր իսկ խոսքերով իրեն արձագանքելով, կփորձենք հասկանալ, թե արդյոք ամեն գրող մտավորակա՞ն է․․․ հատկապես, երբ այդ մտավորականը, օճառը ձեռքին, ամբողջովին փոխել է այս բառի իմաստն ու նշանակությունը․․․
Բանն այն է, որ Ղազարյան Հովհաննեսը իր հայրենսիրությունը փորձել է կառուցել նախկին իշխանություններին փնովելով՝ նրանց կոչելով հինգերորդ շարասյուն․․․
Այս բանաստեղծը, շահարկելով սահմանի լարված իրավիճակը, որոշել է ցեխ շպրտել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա։ Չեմ ուզում հիմա անդրադառնալ այս 2 նախագահի պատերազմի դաշտում անցած ուղուն ու նրանց թողած հետագծին․․․
Այս բանաստեղծի գրչի խզմզոցին կարելի էր նաև լուրջ չվերաբերվել ու չանդրադառնալ, բայց կան փաստեր, որոնց մասին լռելն անհնար է։
Երբ գրող Ղազարյանը խոսում է բարոյական արժեքներից, ապա հետաքրիքր է՝ նա բարոյակա՞ն, թե՞ անբարոյական է համարում, երբ մարդիկ իրենց տղաներին զարտուղի ճանապարհներով բանակից ազատում են։
Եթե դա անբարոյականություն է, ապա Ղազարյան Հովհաննեսն անբարոյակա՞ն է, որ, մեզ հասած տեղեկություններով, վաճառել է իր տունն ու մեծ որդուն՝ Արմանին ազատել հայկական բանակից։ Դրանից հետո ընտանիքը հայտնվել է դրսում, բայց դա չի խանգարել հորը նույն ոգով թռցնել բանակից իր մյուս տղային։ Նույն տեղեկության համաձայն էլ Ղազարյանն իր կրտսեր որդուն՝ Սևակին էլ փախցրել է բանակից, դե վաճառելու ոչինչ արդեն չուներ։ Ի դեպ, նա մինչ օրս չունի սեփական տանիք և Արզնիիում ապրում է վարձայկալությամբ։ Ասում են՝ շատ պարտքեր ու իշխանությունից բավականին շատ ակնկալիքներ ունի․․․
Եվ պատահական չէր, որ այսքանից հետո այս գրողի հոգում հանկարծ ծագում է «սեր» հայրենիքի նկատմամբ, և այն արտահայտվում զիլ ու բարձր հոխորտանքով․․․
Իհարկե չի բացառվում, որ Ղազարյանն իր արարքն անբարոյականություն չհամարի, բայց այս դեպքում էլ անբարոյականություն է այն, որ իր տղաներին բանակից թռցրած ինչ-որ մի բանաստեղծ եկել ու հոխորտում է՝ իշխանությանը սիրաշահելու և դիվիդենտներ շահելու համար․․․
Էլ ի՞նչ մտավորական, եթե նա չի մտածում, ու հասկանում, որ նման դեպքերում ավելի լավ է լռել, քանի որ ինքն այստեղ, բացի գրիչի խզմզոցից, այլ ասելիք չունի։
Ո՞ւր էր այս դասալիք իշխանությունը, երբ մեր հայկական բանակը հաղթանակներ էր արձանագրում։ Այնպես, որ իշխանության ականջը շոյելու համար բանակի հաշվին պետք չէ դիվիդենտներ շահել, հատկապես, երբ դու ընդհանրապես այդ ոլորտում չկաս․․․
Ինչպես կասեր դասականը՝ ավելի լավ է «բանաստեղծ չզբաղվել պոլիտիկա», քանի որ ամեն մի գրող չէ, որ մտավորական է․․․
Արմինե Մկրտումյան