Գագիկ Ծառուկյանը ջերմություն ունի, պահպանողական բուժում է ստանում. պաշտպան. News.am
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղը՝ հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայանալիք դատական նիստին չի ներկայանալու՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված լինելու պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։
«Մենք՝ փաստաբաններս, պատրաստակամ ենք, որպեսզի դատական նիստն ընթանա. արդեն դատարանը կորոշի։ Ծառուկյանն առաջին ատյանի դատարանում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել, իր դիրքորոշումն է հայտնել միջնորդության վերաբերյալ, իր ելույթն է ունեցել»,- ասաց նա։