ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ երեք անդամների լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից. Նիկոլ Փաշինյան
ՀՀ Աժ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«»Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։
Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից»։