Հոնկոնգում վերսկսվել են ցույցերը․ կա 43 ձերբակալված
Հոնկոնգում ձերբակալվել են մի շարք մարդիկ, ովքեր մասնակցում են ցույցերին։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ձերբակալվել է ավելի քան 43 մարդ։ Տեղի մի շարք աղբյուրներ նշում են, որ ոստիկանությունը ցուցարարների դեմ երբեմն գործում է օրենքի սահմաններից դուրս։
Ընդգծենք, որ Հոնկոնգում արտահանձման օրինագծի դեմ ցույցերը սկսվել էին դեռ 2019 թվականի հունիսից, որը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարել էր մի քանի մասով։