Կիբերհարձակում է տեղի ունեցել Honda ընկերության ներքին կապի դեմ
Ավտոարտադրող Honda ընկերությունը որոշ ժամանակով դադարեցրել է իր գործարանից դեպի Ճապոնիայի քաղաքները ավտոմեքենաների մատակարարումը։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Պատճառը եղել է ներքին կապի մասշտաբային խնդիրը, որը պայմանավորված է եղել կիբերհարձակմամբ։ Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 8-ի առավոտյան։ Այդ ամենի արդյունքում կապից դուրս է եկել ընկերության 3 գործարան։
Այս պահին ընկերոթյան ներքին կապը կարգավորված է։