Կալիֆոռնիայում վթարի է ենթարկվել Cessna 172 ինքնաթիռը․ կան զոհեր
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ռեդլանդս քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով կան զոհեր։ Այս մասին տեղեկանում ենք CBSLA-ից, որն էլ հղում է անում տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը։
Մեկ մարտկոցանի Cessna 172 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որում եղել է 3 մարդ։
Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։