Վերջին օրերին Սիրիա են վերադարձել մի քանի տասնյակ փախստականներ
Վերջին մի քանի ժամերի ընթացքում Լիբանանից մոտ 50 փախստական է վերադարձել Սիրիա։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Վերադարձած մարդկանց մեջ կան նաև մեծ թվով կանայք ու երեխաներ։ Նշվում է, որ վերջին շրջանում պատերազմի ժամանակ Սիրիայից դուրս եկած բնակիչները վերադառնում են իրենց բնակավայր։
Հավելենք նաև, որ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Սիրիայում դադարել են պատերազմական գործողություններն ու սկսվել մի շարք բնակավայրերի վերականգման աշխատանքները։