Լոնդոնում հոսպիտալացվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը
Լոնդոնում հոսպիտալացվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նրան միացված է արհեստական շնչառություն։
Ավելի վաղ հայտնի էր, որ Ջոնսոնի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Այս մասին տեղեկանում ենք Business Insider-ից։ Բժիշկները նշում են, որ հիվանդության ժամանակ աշխատելով Ջոնսոնն իր առողջությունը վտանգի է ենթարկել։
Նշվում է նաև, որ թեև Ջոնսոնը հոսպիտալացվել է, այնուամենայնիվ նա կշարունակի կառավարել երկիրն անգամ այս կարգավիճակում։