Մոնղոլիայում 5,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
5,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Մոնղոլիայում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Երկրաշարժը գրանցվել է գիշերը՝ 01։48 րոպեին։ Այն գրանցվել է չինական Համի քաղաքից 433 կիլոմետր հեռավորության վրա։
Էպիկենտրոնում երկրաշարժի հզորությունը կազմել է 6,5 բալ։ Ավերածություններրի ու տուժածների մասին դեռ տեղեկություն չկա։