Կորոնավիրուսով հիվանդ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Բլեզ Մատյուիդին խոսել է իր մասին
Կորոնավիրուսով հիվանդ «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Բլեզ Մատյուիդին խոսել է իր առողջական վիճակի մասին։ Այդ մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի թվիթթերյան էջից։
Նա նշել է, որ այս պահին իր մոտ չկա ոչ մի նախանշան, որը կփաստի կորոնավիրուսային ինֆեկցիայի մասին։
«Ես շարունակում եմ պահպանել իմ պոզիտիվությունը և հաճույք ստանալ կյանքից։ Իմ հոգեբանական պատրաստականությունը բարձր է, ես հավատում եմ, որ մեր տեղական ուժերը կօգնեն հաղթահարել այս ոչ սովորական ժամանակները։ Շնորհակալություն ջերմ խոսքերի և աջակցության համար»։