Կորոնավիրուսով պայմանավորված Իտալիայի առաջնությունը հունիսին կարող է անցնել խտացված գրաֆիկի
Իտալական A Seria-ի ղեկավարները շարունակում են քննարկումները հասկանալու համար, թե ինչ ճակատագիր պիտի ունենա առաջնությունը։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Քննարկվում է չեմպիոնին որոշել փլեյ-օֆֆ խաղերով։ Նշվում է նաև հունիս ամսին խաղերի խտացված ռեժիմին անցնելու տարբերակը, ըստ որի ամեն 3 օրը մեկ կլինի հանդիպում։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին կայանալու է EURO-2020-ը, որը մինչ այս պահը չի չեղարկվել։