Հրդեհ Նուբարաշենի խճուղու հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
ԱԻՆ-ում, մարտի 11-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում՝ դեպի ձորը, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշեն 11-րդ փողոցի հարակից ձորում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 17:13-ին: Այրվել են խոտածածկույթ (4 հա), փայտե տնակ՝ ամբողջությամբ (9 քմ), մոշի թփեր, ջերմահարվել են մրգատու ծառեր: