Ավստրիան դադարեցնում է երկաթուղային կապն Իտալիայի հետ
Ավստրիան պաշտոնապես հայտարարել է,որ դադարեցնում է Իտալիայի հետ հաղորդակցությունը՝ կորոնավիրուսի պատճառով:
Այս մասին տեղեկանում ենք BBC-ից: Երկաթուղային կապը կդադարեցվի վաղվանից: Մի շարք ընկերություններ դիմել են բնակիչներին ու նշել,որ կարող են հետ տալ Իտալիայի համար գնված տոմսերը:
Ընդգծենք,որ Իտալիայում շատանում են կորոնավիրուսով վարակված մարդկանց թվերը: