Խոշոր ավտովթար Հնդկաստանում. կա 19 զոհ
Հնդկաստանի հարավում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով կա 19 զոհ: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Ավտոբուսում եղել է 50 մարդ,որոնց մեջ կան նաև վիրավորներ: Վթարը տեղի է ունեցել Տիրիպուր քաղաքի մայրուղու վրա:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: