Զանգվածային անկարգությունների հետևանքով Ղազախստանում մոտ 200 մսրդ է տուժել
Վերջին տվյալներով՝ Ղազախստանի Ժամբիլ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում տուժել է 185 մարդ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով շրջանի ղեկավար Բերդիբեկ Սապարբաևին:
Ըստ մարզային շտաբի ՝ տուժածներից 34-ը հոսպիտալացվել են: Սապարբաևը նշել է, որ այրվել է 39 բնակելի շենք, 20 առևտրային շենք և 47 մեքենա: Նա ընդգծել է նաև, որ 778 տուժած ընտանիքներ մարդասիրական օգնություն են ստացել սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով:
Իսկ քաղաքացիների կորցրած փաստաթղթերը վերականգնելու համար ստեղծվել է բնակչությանը սպասարկելու շարժական կենտրոն: