Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն
Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս շաբաթվա ընթացքում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Նախատեսվում է, որ երկու նախագահների հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին։
Հանդիպման տեղը դեռ չի նշվում։